չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
«Ժամանակ»․ Արմավիրում տեղի ունեցած թունավորումից հետո լրջորեն դրվել է ՍԱՏՄ անգործության հարցը

«Ժամանակ»․ Արմավիրում տեղի ունեցած թունավորումից հետո լրջորեն դրվել է ՍԱՏՄ անգործության հարցը

«Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրում տեղի ունեցած թունավորումից հետո լրջորեն դրվել է Սննդի անվտանգության տեսչական մարմնի գործունեության կամ ավելի ճիշտ անգործության հարցը: Այդ տեսչությունն, ըստ էության, չի կատարում իր գործառույթները, այդ թվում նաև մսամթերքի շուկայում վերահսկողություն իրականացնելու հարցում: 

Երեկ հայտնի դարձավ, որ փակվել է երկու ամիս առաջ կառուցված Ապարանի սպանդանոցը, քանի որ Սննդի անվտանգության տեսչության անգործության արդյունքում անասունը մորթվում է որտեղ պատահի, իսկ սպանդանոցը մատնվել է պարապուրդի: Մյուս սպանդանոցները, որոնք ևս աշխատում են վնասով, կփակվեն առաջիկա օրերին»:

  • Կիսվել: