շաբաթ, սեպտեմբեր 21
21 / 9 / 2024
Զբոսաշրջությունը երկու երկրների միջև խաղաղության և բարեկամության ավետաբերն է. Հայաստանում Իրանի դեսպան

Զբոսաշրջությունը երկու երկրների միջև խաղաղության և բարեկամության ավետաբերն է. Հայաստանում Իրանի դեսպան

ԻԻՀ զբոսաշրջության և ավտոմրցարշավների կենտրոնի և ՀՀ ավտոմոբիլային ֆեդերացիայի միջև համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողությանը ներկա Հայաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին, անդրադառնալով ԻԻՀ գերագույն առաջնորդի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հանդիպմանը, ասել է, որ Իրանի քաղաքական վերնախավը վճռական է Հայաստանի հետ հարաբերությունների համակողմանի զարգացման հարցում, գրում է parstoday.ir-ը:

Անդրադառնալով երկու երկրների մշակութային հարաբերությունների կարևորությանը՝ Մեհդի Սոբհանին նշել է, որ հարաբերությունների կարևորագույն մասը զբոսաշրջությունն է, հավելելով․ «Այս ոլորտը կարող է մեծապես ազդել երկու երկրների տնտեսական բարգավաճման և ժողովուրդների միջև հաղորդակցության աճի վրա»:

Նրա նշել է․ «Զբոսաշրջության զարգացումը վկայում է երկրի անվտանգության մասին, և զբոսաշրջիկները երկու երկրների խաղաղության, բարեկամության, անվտանգության սուրհանդակներն են»։

Բարձր գնահատելով կողմերի ջանքերը՝ հայ վարորդների մուտքն Իրան դյուրացնելու ուղղությամբ՝ դեսպանն ասել է․ «Այս քայլը զբոսաշրջիկներին հնարավորություն կտա ավելի մեծ հաճույք ստանալ ճամփորդությունից»։

Անդրադառնալով Իրանի ավտոմրցարշավների կենտրոնի պատմությանն ու միջազգային կազմակերպություններին անդամակցությանը՝ Սոբհանին հայկական կողմին խորհուրդ է տվել օգտվել այդ կարողություններից։

  • Կիսվել: