Իրանը հերքում է ԱՄՆ-ի հետ առաջիկա միջուկային բանակցությունների մասին տեղեկատվությունը
Իրանի Արտաքին գործերի նախարարությունը հերքել է ԱՄՆ-ի հետ առաջիկա միջուկային բանակցությունների մասին հայտարարությունները՝ ընդգծելով հանրության դժգոհությունը և քննարկումների անցկացման որևէ հաստատված ժամկետի բացակայությունը, տեղեկացնում է Sky News-ը:
Նշվում է, որ աղբյուրին այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:
Ավելի վաղ ամերիկյան Axios լրատվամիջոցը, վկայակոչելով երկու անհայտ աղբյուրի, հայտնել էր, որ Մերձավոր Արևելքի հարցերով Սպիտակ տան բանագնաց Սթիվ Ուիթքոֆը նախատեսում է հաջորդ շաբաթ Օսլոյում հանդիպել Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի հետ։
Ո՛չ Թեհրանը, ո՛չ էլ Վաշինգտոնը չեն հաստատել Axios-ի տեղեկությունը