Զարեհ Սինանյանի հայտարարությունը դիտարկում ենք որպես իր կողմից արված անձնական հայտարարություն. ԱԳՆ խոսնակ
Հարցին՝ արդյոոք Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հրավիրվել է ԱԳՆ՝ կապված իր հայտնի հայտարարության հետ, որ ճապոնացիները չինացիների ու կորեացիների սինթեզն են, ճեպազրույցի ժամանակ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը նշեց, որ Սինանյանը կառավարության անդամ է, ԱԳՆ-ն կառավարության մաս կազմող մարմին.
«Կոռեկտ չէ կառավարության մեկ անդամին հրավիրել մեկ այլ անդամի մոտ: Դա ընդունված չէ»:
Նաղդալյանը նաև նշեց, որ կառավարության տարբեր անդամների միջև կա սերտ համագործակցություն տարբեր հարցերի շուրջ:
«Մենք պարոն Սինանյանի հայտարարությունը դիտարկում ենք որպես իր կողմից արված անձնական հայտարարություն»,-հավելեց նա:
Արդյո՞ք այս հայտարարությունից հետո Մնացականյանն ու Սինանյանը հանդիպել են: Նաղդալյանն ասաց, որ այս օրերի ընթացքում նրանք գրեթե ամեն օր հանդիպում են, սակայն ինքը չգիտի՝ կոնկրետ այդ թեմայով խոսակցություն եղել է, թե՝ ոչ, եթե պետք է կարող է ճշտել:


