Վահրամ Աթանեսյանը պատասխանել է Աշոտ Ղուլյանին. Բացեք փակագծերը, պարոնայք
Քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը անդրադարձել է Արցախի Ազգային Ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանի վերջին հարցազրույցին, որում նա, մասնավորապես նշում է. «Մենք այս պահին կարիք ունենք լուրջ խորքային վերլուծությունների և միասնական, կոլեգիալ կառավարման ինչ-որ համակարգ մշակելու և դրանով առաջնորդվելու անհրաժեշտություն»:
Այս առնչությամբ Աթանեսյանը, մասնավորապես, գրում է.
«Ինչպես ասում են՝ ոսկե խոսքեր են, բայց 2017թ. խայտառակ սահմանադրությունը թույլ չի տալիս գաղափարը գործնականացնել: Իսկ այդ ,,սահմանադրության,, քաղաքական կնքահայրերից մեկը, նախագծի մշակման մասնագիտական հանձնաժողովի նախագահը հենց պարոն Աշոտ Ղուլյանն է եղել: Ապրիլյան քառօրյայից հետո` մի իրավիճակում, երբ ողջահոխ մարդկանց համար պարզ էր, որ լայնածավալ պատերազմ կարող է սկսվել ցանկացած պահի, սահմանադրությունը պետք է նախատեսեր կառավարման օպտիմալ կարգավորումներ, ոչ թե երկրի ճակատագիրը թողնվեր մեկ անձի՝ Հանրապետության ,,հավերժական,, նախագահի վրա:
Եւ վերջապես, եկել է այլասացությունները բացելու պահը: Թող ասեն՝ ուզում են սահմանադրությունը չեղյա՞լ ճանաչել: Թող բաց գործընթաց սկսեն՝ ստրոգրահավաք եւ պահանջեն հանրաքվե: Եւ թող ժողովուրդը որոշի՝ Արցախին նախագահակա՞ն կառավարում է պետք, թե՞՝ կոլեգիալ: Բայց մինչ այդ թող նաեւ ասեն, թե ո՞րն է իրենց պատկերացրած ,,կոլեգիալ կառավարումը,,: Այլապես ժողովուրդն ինչպե՞ս կողմնորոշվի՝ նախագահակա՞նն է օպտիմալ, թե՞ կոլեգիալը: Մի խոսքով, պարոնայք, բացեք փակագծերը»: