երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Բրազիլիայի նորանշանակ դեսպանը

Վահագն Խաչատուրյանին հավատարմագրերն է հանձնել Բրազիլիայի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգան:

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք:

Դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգան պատրաստակամություն է հայտնել ներդնել բոլոր ջանքերը երկկողմ հարաբերությունների օրակարգն ավելի հարստացնելու համար:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների ակտիվացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր:

Զրուցակիցները փոխգործակցության համար հետաքրքիր են համարել, մասնավորապես, բարձր տեխնոլոգիաների, տիեզերագնացության, զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտները:

  • Կիսվել: