երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Երևան-Նիժնի Նովգորոդ չվերթի ինքնաթիռը օդում որոշ ժամանակ պտտվելուց հետո վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում

Երևան-Նիժնի Նովգորոդ չվերթի ինքնաթիռը օդում որոշ ժամանակ պտտվելուց հետո վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում

«Շիրակ ավիա» ավիաընկերության՝ Երևան-Նիժնի Նովգորոդ չվերթի ինքնաթիռը որոշ ժամանակ օդում պտտվելուց հետո վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։ 

Այս մասին հայտնեցին օդանավակայանում «Շիրակ ավիա» ավիաընկերության գրասենյակից՝ անդրադառնալով ինքնաթիռի՝ որոշակի ժամանակ օդում պտտվելու վերաբերյալ շրջանառվող լուրերին։  

«Ինքնաթիռն օդում պտտվում էր, որպեսզի սպառի վառելիքը՝ վայրէջք կատարելու համար»,-պարզաբանեցին օդանավակայանի գրասենյակից՝ մանրամասնելով, որ «Զվարթնոց» օդանավակայանից ուղևորները կտեղափոխվեն արդեն այլ ինքնաթիռով։ 

Անդրադառնալով ուղևորների թվի և պատահարի պատճառների վերաբերյալ հարցին՝ «Շիրակ ավիա»-ից նշեցին, որ այն գաղտնի տեղեկատվություն է պարունակում։ 

Մեկնաբանելով շրջանառվող խոսակցությունները, թե ինքնաթիռը օդում պտտվել է 1-2 ժամ՝ օդանավակայանում ավիաընկերության գրասենյակից նշեցին, որ այդ խոսակցությունները չափազանցված են։ 

 

  • Կիսվել: