չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Թուրքիան պետք է անհապաղ դուրս բերի իր ուժերը Սիրիայից. Սիրիայի ԱԳ նախարար

Թուրքիան պետք է անհապաղ դուրս բերի իր ուժերը Սիրիայից. Սիրիայի ԱԳ նախարար

Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆայսալ Միքդադը հայտարարել է, որ Սիրիայում Թուրքիայի ռազմական ներկայությունը համարում են բռնազավթում և պահանջում են, որ Անկարան անհապաղ դուրս բերի իր զինված ուժերը, գրում է ermenihaber.am-ը:

«Սպուտնիկ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Միքդադը նշել է, որ Սիրիայում թուրքական ներկայությունը Սիրիայի իրավունքների խախտում է:

Սիրիայի Իդլիբ շրջանում լարվածության անդրադառնալով՝ արտգործնախարարը նշել է, որ այդ լարվածության հիմնական աղբյուրը թուրքական ներկայությունը և զինված խմբավորումներին Թուրքիայի աջակցությունն է:

«Թուրքիան պետք է անհապաղ հետ քաշվի, իսկ միջազգային հանրությունը պետք է աջակցի Սիրիայի ջանքերին, որոնք ուղղված են երկրի հյուսիսում բռնազավթված տարածքների ազատագրմանը»,- ընդգծել է Միքդադը՝ հիշեցնելով, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին էլ համակարծիք է, որ Սիրիայի հիմնական խնդիրը բխում է օտար ուժերի ներկայությունից:

  • Կիսվել: