երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Զելենսկին պատմել է Հռոմի պապի հետ իր հանդիպման մասին. Վատիկանը պատրաստ է դառնալ բանակցությունների հարթակ

Զելենսկին պատմել է Հռոմի պապի հետ իր հանդիպման մասին. Վատիկանը պատրաստ է դառնալ բանակցությունների հարթակ

Հռոմի պապ Լևոն XIV-ը գահակալությունից հետո ընդունել է Ուկրաինայի պատվիրակությանը։ Նա հայտարարել է արդար խաղաղության հասնելու համար Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ուղիղ բանակցությունների հարթակ  դառնալու Վատիկանի պատրաստակամության մասին, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է РБК-Украина-ն։

«Պաշտոնակալության պատարագի ավարտից հետո հանդիպեցինք Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ։ Երախտապարտ ենք Նորին Սրբությանն ընդունելության համար», - պատմել է Զելենսկին։

Նա նշել է, որ աշխարհում միլիոնավոր մարդկանց համար Քահանայապետը խաղաղության հույսի խորհրդանիշ է։

«Եվ Սուրբ Աթոռի հեղինակությունն ու ձայնը կարող են կարևոր դեր խաղալ այս պատերազմի ավարտի գործում։ Շնորհակալություն Վատիկանին՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ուղիղ բանակցությունների հարթակ դառնալու պատրաստակամության համար», - հայտնել է Զելենսկին։

Նա նշել է, որ Ուկրաինան պատրաստ է երկխոսության ցանկացած ձևաչափով՝ իրական արդյունքների հասնելու համար։

«Շնորհակալություն Ուկրաինային աջակցելու և արդար ու տևական խաղաղության պաշտպանության հարցում հստակ ձայնի համար», - եզրափակել է նա։

  • Կիսվել: