երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
 Ռուս-ուկրաինական բանակցությունները չեն արդարացրել սպասելիքները․ Գերմանիայի կանցլեր

Ռուս-ուկրաինական բանակցությունները չեն արդարացրել սպասելիքները․ Գերմանիայի կանցլեր

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը շաբաթ օրը դատապարտել է Ռուսաստանին Ուկրաինայի վրա «աննվազ կատաղությամբ» հարձակումները շարունակելու համար՝ հավելելով, որ հրադադարի շուրջ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները նույնպես «չեն արդարացրել սպասելիքները», հաղորդում է Euronews-ը։

Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ համատեղ ելույթ ունենալիս Մերցը խոստացել է լրացուցիչ պատժամիջոցների միջոցով շարունակել ուժեղացնել ճնշումը Մոսկվայի վրա։

Մերցն ու Մելոնին հանդիպել են երկկողմ բանակցությունների համար՝ Վատիկանում Հռոմի Պապ Լևոն XIV-ի կիրակնօրյա պաշտոնակալության նախօրեին։

Մերցի հայտարարությունը հնչել է Մոսկվայի և Կիևի միջև մի քանի տարվա մեջ առաջին ուղիղ բանակցություններից մեկ օր անց։

 

 

  • Կիսվել: