Հունիսի 1-ը կդառնա մշակութային տոն Երևանում․ Քաղաքապետարան
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը կդառնա իսկական մշակութային տոն Երևանում:
Հունիսի 1-ին՝ ժամը 20:00-ին, մեծերին ու փոքրերին հրավիրում ենք Ազատության հրապարակ՝ մասնակցելու բացառիկ միջոցառմանը՝ «Հունիսի 1-ը օպերային աստղերի հետ»:
Առաջին անգամ Հայաստանում՝ Երևանի և մարզերի տաղանդավոր պատանի երգիչ-երգչուհիները ելույթ կունենան անվանի օպերային աստղերի հետ՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի և երգչախմբի մասնակցությամբ:
Մուտքն ազատ է, միացե՛ք մեզ տոնելու մեր երեխաների օրը