երեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2024
Թուրքական «Գորշ գայլերը» սպառնում են Գերմաիայում հայերին

Թուրքական «Գորշ գայլերը» սպառնում են Գերմաիայում հայերին

Թուրք գրող Թաներ Աքչամը հրապարակել է թուրքական «գորշ գայլեր» կազմակերպության թռուցիկի բնօրինակը, որը նրանք տարածում են Գերմանիայի տարածքում բնակվող հայերի փոստարկղերում:

«Գորշ Գայլերը կգտնեն ձեզ!!!

Դուք՝ հայերի կեղտոտ վաստակներ, մենք ձեզ բոլորիդ գտնելու ենք, ձեր երեխաները, մինչև իրենց սեփական գերեզմանների փոսն ընկնելը, կանգնելու են ձեր գերեզմանների առջև:

Մենք կանգնած ենք մեր բոլոր ադրբեջանցի եղբայրների կողքին և թույլ չենք տա, որ հայ անհավատ շները Գերմանիայում հանգիստ ապրեն:

Մենք ճանաչում ենք ձեզ, մենք գիտենք, թե որտեղ են ձեր երեխաները, ցերեկ և գիշեր:

„Գորշ Գայլերը“ հեռու չեն ձեզանից»։

  • Կիսվել: