ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Քննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցեր

Քննարկվել են Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումների հարցեր

ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նախարարության սահմանապահ և պարեկային ծառայության ղեկավար Լևան Մաիսուրաձեի հետ։
 
Քննարկվել են ոլորտին առնչվող երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
 
Անդրադարձ է կատարվել Վրաստան-Հայաստան ցամաքային անցակետերում զբոսաշրջային մեծ հոսքերով պայմանավորված սահմանային կուտակումներին և դրանք հնարավորինս կանխելու ճանապարհներին։

  • Կիսվել: