ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Հանրային մեղադրողը միջնորդեց Դավիթ Ղազինյանի կալանքը փոխել և կիրառել 1 միլիարդ դրամ գրավ

Հանրային մեղադրողը միջնորդեց Դավիթ Ղազինյանի կալանքը փոխել և կիրառել 1 միլիարդ դրամ գրավ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի գործով հանրային մեղադրող Արթուր Դանիելյանը միջնորդեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը փոխել և կիրառել 1 միլիարդ դրամ գրավ, բացակայելու արգելք ու վարչական հսկողություն՝ էլեկտրոնային սարքերի միջոցով։
 
Դանիելյանը նշեց, թե Ղազինյանը, որն արդեն ԱԺ 9–րդ գումարման ընտրված պատգամավոր է, դեռևս չի կարող օգտվել պատգամավորական անձեռնմխելիությունից, քանի որ պատգամավորի լիազորությունները ստանձնելու է օգոստոսի 2–ին` ԱԺ առաջին նիստին։

 
Ավելի վաղ հայտնել էինք, որ ընթանում է Դավիթ Ղազինյանի գործով դատական առաջին նիստը։
 
Հիշեցնենք, որ Դավիթ Ղազինյանը կալանավորվել է հունիսի 18-ին։ Ըստ պաշտպանական կողմի՝ քրեական գործը կապված է կաշառք տալու նախապատրաստման մեղադրանքի հետ: Փաստաբանը պնդում է, որ Ղազինյանի նկատմամբ հետապնդումը քաղաքական բնույթ է կրում։

 

  • Կիսվել: