Դավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դատարանը վերացրեց
«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դատարանը վերացրեց։ Նրա նկատմամբ չի կիրառվել ո’չ գրավ, ո’չ բացակայության արգելք
Նա դատարանի դահլիճից ազատ արձակվեց։
Հիշեցնենք, որ Դավիթ Ղազինյանը կալանավորվել է հունիսի 18-ին։ Ըստ պաշտպանական կողմի՝ քրեական գործը կապված է կաշառք տալու նախապատրաստման մեղադրանքի հետ: Փաստաբանը պնդում է, որ Ղազինյանի նկատմամբ հետապնդումը քաղաքական բնույթ է կրում։



