ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող կոմբինատի տնօրենը

Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող կոմբինատի տնօրենը

Ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրեն Արման Դավթյանը։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի աղբյուրը։
 
«Առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով Ա.Դ.-ն ձերբակալվել է դատարան ներկայացնելու համար»,– Sputnik Արմենիային տեղեկացրին ՔԿ–ից։
 
Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ կոմբինատի դռների կապարակնիքները հանվել են, սակայն աշխատանքը չի վերսկսվել, գույքագրում է արվում։

  • Կիսվել: