երեքշաբթի, մայիս 27
27 / 5 / 2025
Ծիծեռնակաբերդի հարակից կանաչ գոտիներում իրականացվում են մաքրման աշխատանքներ (լուսանկարներ)

Ծիծեռնակաբերդի հարակից կանաչ գոտիներում իրականացվում են մաքրման աշխատանքներ (լուսանկարներ)

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցներն արդեն մեկ շաբաթ է՝ մաքրման աշխատանքներ են իրականացնում Ծիծեռնակաբերդի հարակից կանաչ գոտիներում։ Ծառերից հեռացվում են չոր ճյուղերը, խոտածածկ հատվածները հնձվում են, տարածքը մաքրվում է կենցաղային աղբից։
 
Ծառերի էտման աշխատանքներն արդեն ավարտվում են։ Տարածքում աշխատող 40-ից ավելի այգեպան-բանվորները տասնյակ բեռնատար մեքենաներով արդեն հանել են ճյուղերը, հնձված խոտը, կենցաղային աղբը։
 
 
 
 
 

  • Կիսվել: