հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Նախարար Ավանեսյանը չնախատեսված այցով եղել է Արտաշատի ԲԿ-ում

Նախարար Ավանեսյանը չնախատեսված այցով եղել է Արտաշատի ԲԿ-ում

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր չնախատեսված այցով Արտաշատի ԲԿ-ում է եղել: Այդ մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Կենտրոնը համալրել ենք նոր և ժամանակակից համակարգչային շերտագրման (ՀՇ) սարքով: Մի քանի ամիսների հետևողական աշխատանքի շնորհիվ ֆինանսական առողջացումը հաջողությամբ իրականանում է: Դեռ մեծ աշխատանք ունենք նոր ծառայություններով հագեցման, որակի և դիսցիպլինի, թերապևտիկ ուղղությունից դեպի վիրաբուժության անցման և մահճակալային ֆոնդի արդյունավետ օգտագործման մասով, որը վստահաբար իրականացնելու ենք: Բարեխիղճ և հետևողական աշխատանքը չի կարող պտուղ չտալ»,- գրել է նախարարը:

 

  • Կիսվել: