Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը ժամանել է Մոսկվա
ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավար Ալի Աքբար Ահմադիանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ռուսաստան՝ մասնակցելու Մոսկվայում անցկացվելիք Անվտանգության հարցերով պատասխանատու բարձր ներկայացուցիչների 13-րդ միջազգային հանդիպմանը, գրում է parstoday.ir-ը:
Մայիսի 27-29 Մոսկվայում տեղի կունենա անվտանգության հարցերով պատասխանատու բարձր մակարդակի ներկայացուցիչների 13-րդ միջազգային հանդիպումը, որին մասնակցում են 105 երկրների, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետության ավելի քան 129 պատվիրակություններ, որոնց հիմնական օրակարգը հավասար և համապարփակ անվտանգության նոր, արդար և անբաժանելի ճարտարապետության ձևավորումն է։
Անվտանգության հարցերով ներկայացուցիչների միջազգային հանդիպումն անցյալ տարի տեղի է ունեցել Պետերբուրգում, որին մասնակցել են աշխարհի ավելի քան 100 երկրի ներկայացուցիչներ։