«ՌԱԴԻՈ ՎԱՅԲ» ՍՊԸ. մայրաքաղաքային ռադիոհեռարձակման դաշտը նոր խաղացող ունի
Մայիսի 27-ին տեղի է ունեցել Հեռուստատեսության եւ ռադիայի հանձնաժողովի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էր մեկ հարց` Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունը և հաղթողի ընտրությունը: «Վարկանիշային փակ քվեարկության արդյունքներով մրցույթի հաղթող ճանաչվեց «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ» ՍՊԸ-ն, որը ստացավ 113 միավոր:
«Մրցույթին մասնակցել են հետևյալ ընկերությունները՝«ԷԳԱԼԻՏԵ» ՍՊԸ – 97 միավոր,«ՄԵՏԵՈ ԹԻ-ՎԻ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ – 100 միավոր,«ՊԻԱՆՈ ԳՐՈՒՊ» ՍՊԸ – 94 միավոր, «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ» ՍՊԸ – 113 միավոր:
Մինչ քվեարկությունը, մրցույթին ներկայացված հայտերը նախապես ուսումնասիրվել են հանձնաժողովի կողմից՝ ըստ օրենքով սահմանված չափորոշիչների։
Մրցույթն իրականացվել է համաձայն «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքին՝ ապահովելով թափանցիկ, հավասար և մրցակցային միջավայր բոլոր դիմորդների համար»,- ասված է հաղորդագրության մեջ։