երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
ՏԿԵ փոխնախարարի կարծիքով՝ ԵԱՏՄ գազի և էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի գործարկումը կհետաձգվի մինչև 2027-ը

ՏԿԵ փոխնախարարի կարծիքով՝ ԵԱՏՄ գազի և էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի գործարկումը կհետաձգվի մինչև 2027-ը

ԵԱՏՄ շրջանակներում շրջանառվում է գազի և էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի գործարկումը հետաձգելու որոշումը։  Ասյ մասին Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Այս տարի ԵԱՏՄ գազի և էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի գործնական կիրառություն չի լինելու։ Այն նախանշված էր, որ պետք է սկսեր գործել 2025 թվականից սկսած, սակայն այս պահին ԵԱՏՄ շրջանակներում շրջանառվում է ընդհանուր շուկաների գործարկման հետաձգման որոշումը։ Կարծում եմ, որ դրանք կհետաձգվեն մինչև 2027 թվականը»:

  • Կիսվել: