ՃՏՊ-ների թիվն ավելացել է հազարով
Մեկ տարում ՃՏՊ-ների թիվն ավելացել է հազարով: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՃՈ պետի տեղակալ Արման Չիլինգարյանը։
Նրա փոխանցմամբ՝ դեկտեմբերի 26-ի դրությամբ տարեսկզբից գրանցվել է 4715 ՃՏՊ, որոնց հետեւանքով զոհվել է 335 մարդ եւ վիրավորվել 6678 մարդ:
Այդպիսով, մեկ տարում ՃՏՊ-ների թիվն ավելացել է հազարով, կա զոհերի եւ վիրավորների թվի աճ:
Դեկտեմբերի 25-ի դրությամբ 2018 թվականի սկզբից ի վեր գրանցվել է 3725 ՃՏՊ։ Այս ՃՏՊ-ների հետեւանքով 310 մարդ է զոհվել եւ 5394 մարդ՝ վիրավորվել։ Երեւանում 1649 ՃՏՊ է գրանցվել, զոհվել է 80 եւ վիրավորվել 2193 մարդ։