Մահացել է «Ինտերի» լեգենդար նախագահը
84 տարեկանում մահացել է Միլանի «Ինտերի» նախկին սեփականատեր եւ նախագահ, իտալացի գործարար Էռնեստո Պելեգրինին, հաղորդում է gazzetta.it-ը։
Նա «Ինտերի» սեփականատերն է եղել 1984-1995 թվականներին։ Այդ ընթացքում «Ինտերը» դարձել է Իտալիայի չեմպիոն, ՈՒԵՖԱ-ի կրկնակի գավաթակիր, Իտալիայի սուպերգավաթակիր։
Մայիսի 31-ին «Ինտերը» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում կմրցի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ։ Հանդիպումը Մյունխենում կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։