Աղդամում ՃՏՊ-ի հետևանքով ադրբեջանցի պաշտոնյա է զոհվել
Աղդամում գործադիր իշխանության ներկայացուցիչը, որը տրանսպորտային միջոց վարելու իրավունք չուներ, զոհվել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ֆարրուխ Ջաբարովի վարած Լադա Պարա մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և բախվել ծառին: Վթարի հետևանքով վարորդը ստացած ծանր վնասվածքներից մահացել է:
Նշվում է, որ Ջաբարովը Աղդամի գյուղերից մեկում գործադիրի լիազոր ներկայացուցիչ էր: