երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
ՃՈ ծառայության առցանց հարթակում հաշվառման և գրանցման համար անհրաժեշտ է լրացնել սեփականատիրոջ կամ ձեռքբերողի ՀԾՀ տվյալները. հայտարարություն

ՃՈ ծառայության առցանց հարթակում հաշվառման և գրանցման համար անհրաժեշտ է լրացնել սեփականատիրոջ կամ ձեռքբերողի ՀԾՀ տվյալները. հայտարարություն

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Հարգելի՛ քաղաքացիներ, հիշեցնում ենք, որ roadpolice.am հարթակում հաշվառման և գրանցման գործողություններ կատարելու համար անհրաժեշտ է հերթագրման հայտում լրացնել բացառապես տվյալ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ ձեռքբերողի հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ կամ ID քարտ)։

Զգուշացնում ենք, որ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ ձեռքբերողի կողմից լիազորված անձի ՀԾՀ տվյալներով ուղարկված հերթագրման հայտերին ընթացք չի տրվելու և ծառայություն չի մատուցվելու»։

  • Կիսվել: