ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Թբիլիսիում ջահերով երթ կանցկացվի

Թբիլիսիում ջահերով երթ կանցկացվի

Հայոց ցեղասպանության օրվան՝ ապրիլի 24-ին ընդառաջ, Թբիլիսիում արդեն ավանդական դարձած ջահերով երթ կանցկացվի, գրում է aliq.ge-ն:

Երթը կմեկնարկի ապրիլի 23-ին ժամը 19:15-ին Իսանի մետրոյից և կշարժվի դեպի Ավլաբարիի Սուրբ Էջմիածին եկեղեցի, որի բակում կանգնեցված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար:

«Միացի՛ր ջահերով երթին, դարձի՛ր ջահակիր»,- կոչ է անում երթի կազմակերպիչ «Վրաստանի հայ երիտասարդաց միություն» կազմակերպությունը:

  • Կիսվել: