ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
ՆԳՆ-ի և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի միջև կնքվել է փոխգործակցության հուշագիր

ՆԳՆ-ի և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի միջև կնքվել է փոխգործակցության հուշագիր

Հուլիսի 3-ին Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ու «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը ստորագրել են փոխգործակցության հուշագիր՝ երկաթուղային ենթակառուցվածքներում վտանգավոր բեռներով վթարային իրավիճակների հետևանքների վերացման բնագավառում։
Փրկարար ծառայության տնօրենն, անդրադառնալով ոլորտային համագործակցության խորացման և համատեղ ծրագրերի արդյունավետ իրագործման նշանակությանը, ընդգծել է, որ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը հետապնդում է մարդասիրական նպատակներ։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ-ն:
 
Ալեքսեյ Մելնիկովը նշել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության համար Փրկարար ծառայության հետ համագործակցությունը առաջնահերթ ուղղություն է։

  • Կիսվել: