կիրակի, մայիս 4
4 / 5 / 2025
Թբիլիսիում մայիսի 9-ին կնշվի «Եվրոպայի օրը»

Թբիլիսիում մայիսի 9-ին կնշվի «Եվրոպայի օրը»

Մայիսի 9-ին Թբիլիսիում կնշվի «Եվրոպայի օրը»։ Տոնը կնշվի Թբիլիսիի Expo Georgia ցուցահանդեսային կենտրոնում, գրում է aliq.ge-ն:

Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության հաղորդագրության համաձայն, միջոցառումները կսկսվեն ժամը 12:00-ին և կավարտվեն 18:00-ին:

Օրը կնշվի ԵՄ ներկայացուցչության, տարբեր կազմակերպությունների, եվրոպական երկրների դեսպանությունների և բոլոր այն քաղաքացիների հետ միասին, ովքեր ցանկանում են միանալ տոնական միջոցառումներին:

Expo Georgia-ի տարբեր հատվածներում կմեկնարկեն ցուցադրություններ, եվրոպական ուտելիքի և խմիչքի համտեսում, խաղ-վիկտորինաներ, սեմինարներ։ Ինտելեկտուալ և սպորտային խաղերի մասնակիցներին կտրվեն հուշանվերներ Եվրոպայի խորհրդանշանով:

Եվրոպայի օրը նշվում է ամեն տարի մայիսի 9-ին։ Տոնը ստեղծվել է Ֆրանսիայի արտգործնախարար Ռոբերտ Շումանի 1950 թվականի հռչակագրի պատվին։

  • Կիսվել: