Տարեվերջին նախատեսված է մի շարք դպրոցների ու մանկապարտեզների շինարարության ավարտը. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Ընթացիկ տարվա վերջին կավարտվի Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ իրականացվող մեկ տասնյակից ավելի օբյեկտների շինարարությունը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը։
«Դրանց մեծ մասը մանկապարտեզներ, դպրոցներ ու մարզադահլիճներ են»,- ասաց Վարդանյանը։