Իսրայելի հարձակումից հետո Իրանը վրեժխնդրության դրոշ է բարձրացրել
Իրանի վրա Իսրայելի գիշերային հարձակումներից հետո Ղոմ քաղաքի Ջամկարան մզկիթի վրա կարմիր դրոշ է բարձրացվել: Շիա ավանդույթում դա վրեժխնդրության և խորհրդանշում է արյան համար չլուծված վրեժը, ինչպես նաև արդարության կոչի և ճնշման դեմ հոգևոր ու ֆիզիկական պայքարի պատրաստակամությունը: Այդ քայլը կրոնական և քաղաքական ազդանշան է ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում։
Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ Իսրայելի հետ հակամարտության սրման համատեքստում նման գործողությունները կարող են ունենալ ինչպես ներքին, այնպես էլ միջազգային արձագանք՝ ընդգծելով երկրի վճռականությունը՝ պաշտպանելու իր անկախությունը և կրոնական արժեքները։
Ջամկարան մզկիթը շիա ավանդույթի հայտնի կրոնական կենտրոններից մեկն է։ Կարմիր դրոշի բարձրացումը դիտվում է որպես իսլամական պատմության ողբերգական իրադարձությունների հիշատակի նշան և ներկայիս իրադարձությունների ֆոնին՝ որպես կրոնական դիրքորոշման արտահայտություն։
Դրոշը բարձրացվել էր նաև 2020 թվականին, երբ ԱՄՆ ավիահարվածի հետևանքով սպանվեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Ղասեմ Սոլեյմանին, և 2024 թվականին՝ Քերմանի գերեզմանատան ռմբակոծություններից հետո։