երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Սյունիքում «DAF» կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհից և մկրատաձև-կողաշրջված հայտնվել ձորում․ կա տուժած

Սյունիքում «DAF» կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհից և մկրատաձև-կողաշրջված հայտնվել ձորում․ կա տուժած

Օգոստոսի 31-ին, ժամը 02։55-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվանի-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աղվանի-Տաթև ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1986 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 15 մետր) և մկրատաձև-կողաշրջված հայտնվել ձորում: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին դուրս բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։ 

  • Կիսվել: