Այսօր առավոտյան Բեյրութի վրա հարձակումը չպետք է տեղի ունենար. Թրամփ
Այսօր առավոտյան Բեյրութի վրա հարձակումը չպետք է տեղի ունենար՝ հատկապես այն հատուկ օրը, երբ մենք այդքան մոտ ենք Իրանի հետ խաղաղության համաձայնագրին։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱՄՆ նաախագահ Դոնալդ Թրամփը։
«Իսրայելի կողմից այլևս հարձակումներ չպետք է լինեն Լիբանանի ոչ մի վայրում, բայց նաև չպետք է լինեն որևէ այլ կողմի, այդ թվում՝ Հեզբոլլահի կողմից Իսրայելի դեմ հարձակումներ»,-նշել է նա։


