հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Սյունիքի դարպասը Նժդեհն է փակել, իրենք հաշվարկել են, եթե բացվեց, գալու են, բուն դնեն. Կարապետյան

Սյունիքի դարպասը Նժդեհն է փակել, իրենք հաշվարկել են, եթե բացվեց, գալու են, բուն դնեն. Կարապետյան

Սյունիքի դարպասը Նժդեհն է փակել, իրենք հաշվարկել են, եթե բացվեց, գալու են, բուն դնեն։ Այս մասին այսօր Մալաթիա-Սեբաստիայում քարոզարշավի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Պետք է մեր երկրի դռները չբացենք։ Մեր երկրի նախագահը, եթե հիշում եք Խաչատուրյան է ազգանունը, ասում է՝ մենք պետք է բացենք Սյունիքի դարպասները։

Նժդեհի փակած դարպասը, Խաչատուրյանը եկել է, բացում է։ Իր կուսակցությունը խոսացել է իրենց մեջ, բայց ինքը ժողովրդին, չգիտեմ՝ կամա թե ակամա, դա ասել է։

Այդ դարպասը Նժդեհն է փակել, մեր մեծ հայրերի աշխատանքով, տանջանքով, չհարմարվելով։ Այդ դարպասը, որ փակել են, հաշվարկել են, որ դա պետք է հայկական լինի, ու, եթե բացեցինք, գալու են բնակվեն․ 10,000 հոգի, չեմ ասում մեկից 20,000 հոգի, 30,000 հոգի, բայց բուն են դնելու, իսկ իրենք ուր մտել են չեն հելել»:

  • Կիսվել: