կիրակի, հունիս 14
14 / 6 / 2026
«Ոչ 10 միլիոնանոց Շվեյցարիային». Շվեյցարիայում հանրաքվե է անցկացվում

«Ոչ 10 միլիոնանոց Շվեյցարիային». Շվեյցարիայում հանրաքվե է անցկացվում

Շվեյցարիայում անցկացվում է հանրաքվե՝ երկրի բնակչության թիվը 10 միլիոն մարդով սահմանափակելու նախաձեռնության վերաբերյալ, հայտնում են տեղական ԶԼՄ-ները: 

Նշվում է, որ երկրի քաղաքացիները քվեարկում են «Ոչ 10 միլիոնանոց Շվեյցարիային» առաջարկի շուրջ, որը ներկայացրել է աջակողմյան Շվեյցարիայի ժողովրդական կուսակցությունը։

Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 10:00-ին և կփակվեն 12:00-ին։ Շվեյցարացիների մեծ մասն արդեն մասնակցել է քվեարկությանը՝ նախապես փոստով ուղարկելով իրենց քվեաթերթիկները։

Հաղորդվում է նաև, որ հանրաքվեի արդյունքների առաջին կանխատեսումները սպասվում են օրվա երկրորդ կեսին, իսկ վերջնական արդյունքները կհրապարակվեն երեկոյան։

  • Կիսվել: