կիրակի, հունիս 14
14 / 6 / 2026
Խորհուրդ եմ տալիս ԱԺ չմտնել. Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

Խորհուրդ եմ տալիս ԱԺ չմտնել. Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

Ընտրակաշառատու սրիկաները դեմքներին պադոշ քաշած ինտերվյուներ են տալիս, դեսից-դենից խոսում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

՛՛Տղերք, դուք դեռ տաք եք, լավ չեք հասկանում ձեզ հետ կատարվողը։
Ամենայն անկեղծությամբ խորհուրդ եմ տալիս ԱԺ չմտնեք։ Ձեզ էստեղ ոչ մի լավ չի սպասվում

Ոչ մի լավ բան։

Բաժանած ամեն լումայի համար, ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու՛՛,-նշել է նա::

Ավելի ուշ մեկ այլ գրառմամբ, դիմելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Ալեքսանյանը գրել է. ՛՛Բայց այ հենց Ռոբիկը եթե ուզում է, կարող է մանդատը վերցնել ու գալ ԱԺ։
Շատ հարցեր կան կուտակված և էլ ավելի շատ՝ պատասխաններ կան տալու՝ բանավոր կամ գուցե ոչ միայն բանավոր՛՛։

  • Կիսվել: