Սյունիքի մարզում բախվել են ՀՀ ՊՆ «UAZ Patriot»-ը, «Mercedes»-ն ու «Ford Transit»-ը. կան տուժածներ
Երեկ՝ մարտի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10:30-ի սահմաններում Գորիս-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 23-ամյա Անդրանիկ Ա.-ի վարած «Ford Transit», 34-ամյա Վրեժ Բ.-ի վարած «Mercedes» և 51-ամյա Արմեն Մ.-ի վարած «UAZ Patriot» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով UAZ-ի վարորդն ու նրա ուղևոր՝ Սյունիքի մարզի բնակիչ 33-ամյա Նարեկ Ն.-ն տեղափոխվել են Սիսիանի զինվորական հոսպիտալ, իսկ Mercedes-ի վարորդ Վրեժ Բ.-ն՝ «Գորիս» բժշկական կենտրոն։
Կայքի տեղեկություններով՝ «UAZ Patriot»-ը հաշվառված է ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում և վարորդն ու ուղևորը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում։