չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով

Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով

Հանրապետության տարածքում 20-21-ը շրջանների զգալի մասում, մայիսի 22-24-ն առանձին շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 20-21-ն առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Մայիսի 20-ին առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ, մայիսի 20-24-ը՝ նաև կարկուտ։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 20-21-ի ցերեկային ժամերին կնվազի 6-8 աստիճանով, 22-24-ը նույնքանով կբարձրանա։

Երևանում մայիսի 20-21-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 22-24-ը հնարավոր են տեղումներ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

  • Կիսվել: