կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Կարսում առատ տեղումները և կարկտահարությունը զգալի վնասներ են պատճառել (լուսանկար)

Կարսում առատ տեղումները և կարկտահարությունը զգալի վնասներ են պատճառել (լուսանկար)

Կարս քաղաքում առատ տեղումներ են, որոնք ուղեկցվել են նաև ուժեղ կարկտահարությամբ։ Նշվում է, որ առատ տեղումների պատճառով քաղաքի փողոցները հեղեղվել են ջրով և դարձել  դժվար անցանելի։ Անրձևաջրերը լցվել են նկուղներ և նկուղային հարկում գտնվող աշխատվայրեր, գրում է ermenihaber.am-ը:

Մոտ 15 րոպե կարկուտ է տեղացել, որի հետևանքով վնասվել են քաղաքացիների մեքենաները։ Կարկտահարությունը մեծ վնաս է պատճառել նաև գյուղատնտեսությանը։ Քաղաքացիները նկարներ են հրապարակել և ցույց են տվել տեղացած կարկուտի չափը։

  • Կիսվել: