հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Աֆղանստանում առատ տեղումների պատճառով զոհվել է 61, վիրավորվել՝ 110 մարդ

Աֆղանստանում առատ տեղումների պատճառով զոհվել է 61, վիրավորվել՝ 110 մարդ

Աֆղանստանում առատ ձյան և անձրևի հետևանքով առնվազն 61 մարդ զոհվել է, 110-ը՝ վիրավորվել, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ չորեքշաբթիից ուրբաթ Աֆղանստանում դիտված ծայրահեղ եղանակային պայմանները զգալի վնասներ են հասցրել մի քանի նահանգներում, մասնավորապես՝ գյուղական և լեռնային շրջաններում, որտեղ ենթակառուցվածքները առավել խոցելի են բնական աղետների նկատմամբ։

Այսօես՝ 458 տուն ամբողջությամբ կամ մասնակիորեն ավերվել է, իսկ հիմնական մայրուղիները փակվել են ձնաբքի պատճառով։

Հաղորդվում է նաև, որ օդերևութաբանական կանխատեսումները ցույց են տալիս, որ Աֆղանստանի որոշ շրջաններում ձյան տեղումները, հավանաբար, կշարունակվեն: 

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: