Սոթքի հանքավայրի աշխատանքը վերսկսվել է
Սոթքի հանքավայրի աշխատանքը վերսկսվել է: Այս մասին InfoPort.am-ին հայտնել է «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը:
«Գիշերը Սոթքի հանքի մոտակայքում իրավիճակը բավականին հանգիստ է եղել, ուստի ընկերության ղեկավարությունը որոշում է կայացրել վերսկսել հանքի աշխատանքները և աշխատակիցները բնականոն հունով վերադարձել են աշխատանքի»,- նշել է Գրիգորյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք հանքավայրը աշխատանքի դադարեցման մասին։
Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ-ից հայտնել էին, որ հակառակորդը նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել էին մարտական գործողություններ՝ ինտենսիվ փոխհրաձգությամբ։