Սոթքի հանաքավայրում աշխատանքները ժամանակվորապես դադարեցվել են
Սոթքի հանքավայրը դադարեցրել է աշխատանքը։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունից։
«Գիշերը հրատապ որոշում ենք կայացրել տարհանել բոլոր աշխատակիցներին, որոնք այդ պահին աշխատել են։ Աշխատակիցներին և տեխնիկան տարհանվել են»,- փոխանցեցին ընկերությունից՝ հավելելով, որ այս պահին հանքավայրում գործողություններ տեղի չեն ունենում՝ անկանոն կրակոցների պատճառով։ Հանքում գիշերվա ժամերին հերթապահություն է իրականացրել մոտ 150 աշխատակից:
Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ-ից այսօր տեղեկացրել են, որ հակառակորդը նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։ Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։
Նշենք, որ ՄԻՊ–ի տվյալներով` ժամը 10:30-ի դրությամբ հակառակորդը կրակում է Գեղարքունիքի 6 գյուղերի ուղղությամբ։
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հաղորդմամբ հայկական կողմն ունի 3 զոհ, 3 վիրավոր, մեկ անհետ կորած: