հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Սննդային թունավորման կասկածով հիվանդանոց տեղափոխված 8 երեխաների վիճակը բավարար է. նրանք պատրաստվում են դուրսգրման. Դանիելյան

Սննդային թունավորման կասկածով հիվանդանոց տեղափոխված 8 երեխաների վիճակը բավարար է. նրանք պատրաստվում են դուրսգրման. Դանիելյան

ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոց երեկ սննդային թունավորման կասկածով տեղափոխված 8 երեխաների վիճակը գնահատվում է բավարար։ Նրանք պատրաստվում են դուրսգրման: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի  ղեկավար Շուշան Դանիելյանը

«Հիշեցնենք, որ երեխաներից 5-ը գտնվում էին համալսարանական հիվանդանոցի բոքսային, մյուս 3-ը՝ թունաբանական բաժանմունքում»,-նշել է նա:

Ավելի վաղ հայտնել էիքն, որ նոյեմբերի 9-ի երեկոյան սննդային թունավորման կասկածով «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 8 երեխա, իսկ Ինֆեկցիոն ազգային կենտրոն՝ 1 երեխա:

ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխանցմամբ, երեխաները «Էլկա» մանկական զարգացման կենտրոնի սաներ են՝ 8-11 տարեկան:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները դեռ երեկ վերցրել են նմուշներ առկա պատրաստի արտադրատեսակներից և հումքից, սննդամթերքի հետ շփվող մակերեսներից և գույքից՝ ներկայացնելով դրանք լաբորատոր փորձաքննության, ուսումնասիրվել է հանրային սննդի կետերի սանիտարահիգիենիկ վիճակը:

  • Կիսվել: