ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը. Երեք ընկերություններ ազատվեցին մաքսատուրքից

Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը. Երեք ընկերություններ ազատվեցին մաքսատուրքից

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 15–ի նիստում  որոշումներ է կայացրել, որոնցով թույլատրվում է «ՊՐՈՄ ՍԻՆԹԵԶ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին, «ԱՐԻԱՆ ԼԱԲԱՆ ԱՐՄԵՆԻԱՆ ԳՌՈՒՊ» ՍՊԸ-ին և «ԼԻԻ ԴԵԼՅՈՒՔՍ» ՍՊԸ-ին օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:

«ՊՐՈՄ ՍԻՆԹԵԶ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել պոլիմերային հումքով արտադրատեսակների (դիտահորեր, գազի, խմելու ջրի խողովակներ, գազի հաշվիչի արկղեր) արտադրության համար, որոնք լայն կիրառություն ունեն շինարարության ոլորտում։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։

«ԱՐԻԱՆ ԼԱԲԱՆ ԱՐՄԵՆԻԱՆ ԳՌՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել կարագի, պանրի և այլ կաթնամթերքի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։

 

«ԼԻԻ ԴԵԼՅՈՒՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել շոկոլադե հավաքածուների և տարբեր տեսակի շոկոլադների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։

  • Կիսվել: