ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Շնչելիս ցավեր, կոկորդում քերոց և գլխացավ․ ի՞նչ ախտանշաններով են հոսպիտալացվել պայթյունից ծխահարված քաղաքացիները

Շնչելիս ցավեր, կոկորդում քերոց և գլխացավ․ ի՞նչ ախտանշաններով են հոսպիտալացվել պայթյունից ծխահարված քաղաքացիները

Օգոստոսի 14-ին «Սուրմալու« առևտրի կենտրոնում հուժկու պայթյունին հաջորդած հրդեհի հետևանքով տուժածների թվում են  նաև թունավորված քաղաքացիներ։

Նրանցից մի քանիսը տեղափոխվել են Արմենիա ԲԿ։ Zarkerak.am-ը կապ հաստատեց ԲԿ-ի Սուր թունավորումների բուժման կենտրոնի ղեկավար, թունաբան Շավարշ Մելքոնյանի հետ հավելյալ տեղեկատվություն ստանալու նպատակով։  Ներկայացնելով ստեղծված իրավիճակը՝ Գևորգյանը նշեց․ «Այս պահին արդեն բուժում ստացողներ չունենք։ Բուժառուներ ունեցել ենք դեպքի օրվանից՝ առաջին օրվանից սկսած»։    

«ԲԿ է դիմել 10 հոգի, որից 7-ը ստացիոնար բուժում են ստացել, 3՝ ամբուլատոր։ Նրանք մի քանի ժամ հետո դուրս են գրվել»,- հավելեց նա։

Թունաբանի խոսքով՝ երեկ ևս իրենց դիմել եմ թունավարման դեպքով․ «Ընդհանուր առմամբ, 10 հոգուց միայն երկուսն են համեմատաբար երկար մնացել»։

Առանձնացնելով թունավորման հիմնական աշխատանշանները՝ Մելքոնյանը նշեց․ «Մեզ դիմած բոլոր տուժածները բողոքում էին կոկորդի խնդիրներից, շնչառության ընթացքում ցավերից, կոկորդում քերոցից և գլխացավից»։

Բժշկի խոսքով՝  թունավորման բոլոր դեպքերը ծխահարման հետևանք են։

  • Կիսվել: