կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների. ՔԻՀԿ-ի զեկույցը

Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների. ՔԻՀԿ-ի զեկույցը

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

Ապրիլի 19-ին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտարարեց Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին, որի արդյունքում Հայաստանի գործող իշխանությունները պարտավորվում են միակողմանի տարածքային զիջումներ անել։ Ըստ ՀՀ վարչապետի աշխատակազմի՝ աշխատանքների արդյունքում Հայաստանը ստանալու է «անվտանգային ռիսկերի նվազեցում»:

Գործընթացը համարելով միակողմանի զիջում՝ Տավուշի սահմանամերձ բնակավայրերի և Հանրապետության այլ վայրերի բնակիչներ ձեռնարկեցին խաղաղ հավաքներ և քաղաքացիական անհնազանդության գործողություններ, որոնք դեռ շարունակվում են։

Հավաքների կազմակերպիչները և մասնակիցները բազմազան են՝ սահմանամերձ գյուղերի բնակիչներից մինչև խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցություններ, քաղաքական և քաղաքացիական նախաձեռնություններ, անհատներ։

Ի պատասխան խաղաղ հավաքների՝ իրավապահ մարմինների և իշխանությունների վերահսկողության ներքո գտնվող խմբերի կողմից տեղի են ունենում իրավունքի անհարկի միջամտություններ, բռնություններ և հետապնդումներ։

Ամբողջական զեկույցը՝ հղմամբ:

  • Կիսվել: