շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Շախմատի ԵԱ. հաղթանակով մեկնարկած հայաստանցի 4 շախմատիստներից երկուսը հաղթեցին նաև 2-րդ տուրում

Շախմատի ԵԱ. հաղթանակով մեկնարկած հայաստանցի 4 շախմատիստներից երկուսը հաղթեցին նաև 2-րդ տուրում

Ռեյկյավիկում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում հաղթանակով մեկնարկած հայաստանցի 4 շախմատիստներից երկուսը հաղթեցին նաև 2-րդ տուրում:

Հովհաննես Գաբուզյանը պարտության մատնեց Ռովեն Վոգելին, Ռոբերտ Հովհաննիսյանն էլ՝  Յուրայ Դրուսկային: Գաբուզյանն ու Հովհաննիսյանը 2-ական միավորով առաջատարների խմբում են:

Այս տուրում հաղթանակ տարավ նաև Գաբրիել Սարգսյանը: Հայկ Մարտիրոսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի խաղացին մրցակիցների հետ: Մեր շախմատիստների եռյակը վաստակել է 1,5-ական միավոր:

  • Կիսվել: