հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Սևքար գյուղի վերջնամասում չպայթած արկ է hայտնաբերվել

Սևքար գյուղի վերջնամասում չպայթած արկ է hայտնաբերվել

Օգոստոսի 12-ին, ժամը 19։04-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևքար գյուղի վերջնամասում չպայթած արկ է նկատվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Սարիգյուղի հենակետի օպերատիվ խումբը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն մինչ ինժեներասակրավորական խմբի մոտենալը:

Արկը ինժեներասակրավորական խմբի կողմից տեղափոխվել է անվտանգ տարածք`  հետագա ոչնչացման նպատակով։

  • Կիսվել: