ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սարահարթ գյուղում հրդեհի հետևանքով այրված կնոջ գլխի հատվածում հայտնաբերվել են հարվածի հետքեր

Սարահարթ գյուղում հրդեհի հետևանքով այրված կնոջ գլխի հատվածում հայտնաբերվել են հարվածի հետքեր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 3-ին Լոռու մարզի Սարահարթ գյուղի տներից մեկում առաջացած հրդեհի հետևանքով նշված տանը հայտնաբերված նույն տան բնակիչ 60-ամյա Սվետլանա Ս.-ի մահվան փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատաբժշկի եզրակացության համաձայն  դիակի վրա գլխի հատվածում հայտնաբերվել է մի քանի հարվածի հետք, ինչից հետո ոստիկաններն ու քննիչներն արդեն ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դաժան սպանությունը բացահայտելու համար։ Եվ վստահ են, որ հանցագործը կամ հանցագործները կնոջը սպանելուց հետո հետքերը վերացնելուց հետո տունն այրել են։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել է shamshyan.com-ը, մարտի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացել, որ Սարահարթ գյուղում տուն է այրվում։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը նույն գյուղի բնակիչ 60-ամյա Սվետլանա Ս․-ն է։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Կիսվել: