երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Սահմանվելու են օդանավ շահագործողի պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը

Սահմանվելու են օդանավ շահագործողի պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 10-ին հրավիրած նիստում քննարկել է ««Օդանավ շահագործողի պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը սահմանելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշել է, որ օրինագծով սահմանվում են Հայաստանի Հանրապետության և oտարերկրյա օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը՝ նրանց գործունեության հետևանքով դեպի Հայաստան, Հայաստանից դուրս կամ Հանրապետության տարածքում իրականացվող փոխադրումների դեպքերում երրորդ անձանց, ուղևորներին, ուղեբեռին կամ բեռին պատճառված հնարավոր վնասները փոխհատուցելու համար:

Նախագծի ընդունման արդյունքում օդանավ շահագործողի պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը կլինեն համահունչ Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության կողմից սահմանված սահմանաչափերին:

Օրենսդրական նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն:

  • Կիսվել: