Սահմանում անհրաժեշտ է ծխախոտ, շշալցված ջուր, քաղցրավենիք, խտացրած կաթ, սուրճ, պահածո
Արցախի գյուղատնտեսության նախարարությունը շնորհակալություն է հայտնում արագ արձագանքի և օժանդակության համար: Նախարարությունը ներկայացրել է այն ապրանքներն ու ապրանքատեսակները, որոնք այս պահին անհրաժեշտ են։
Նախարարությունը նաև հիշեցնում է, որ այս պահին պարենի խնդիր չկա, առավել ևս՝ արագ փչացող։
Ներկայացնում ենք այս պահին անհրաժեշտ ապրանքների ցանկը․
-ծխախոտ
-շշալցված ջուր
-երկարաժամկետ պահպանության քաղցրավենիք
✅-խտացրած կաթ
-սուրճ
-պահածոյացված սնունդ
-հիգիենայի պարագաներ (արական և իգական)
Աջակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար խնդրում ենք հետևել Արցախի տեղեկատվական շտաբի հորդորներին։
Հիշեցնենք, որ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։


